Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

ՀՅԴ ժողովը «ամբողջական զորակցություն է հայտնել կուսակցության մարմինների որդեգրած ուղեգծին»

ՀՅԴ ժողովը «ամբողջական զորակցություն է հայտնել կուսակցության մարմինների որդեգրած ուղեգծին»
30.05.2018 | 22:50

ՀՅԴ բյուրոյի հրավերով երեկ Երևանում գումարվել է ՀՅԴ Հայաստանի և Սփյուռքի կազմակերպությունների ղեկավար մարմինների խորհրդակցական ժողովը։


«Ժողովը նոր իրողությունների համատեքստում հանգամանալի քննարկման առարկա դարձրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, կուսակցության վերջին երկամսյա գործունեությունը, անդրադարձ կատարեց հնարավոր քաղաքական զարգացումներին և առաջիկա անելիքներին», - հաղորդում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը: «Ժողովը վերահաստատեց հայաստանակենտրոն գործունեությանը նոր թափ հաղորդելու կուսակցության հանձնառությունը և իր ամբողջական զորակցությունը հայտնեց ժողովրդական շարժման հաղթանակի գործում կուսակցության մարմինների կողմից որդեգրած քաղաքական ուղեգծին։ Ժողովն արձանագրեց, որ Հայոց պետականության հզորացումն ու ամրապնդումը մնում է համահայկական հիմնական օրակարգ և գերխնդիր՝ թե հայրենաբնակ ժողովրդի եւ թե սփյուռքահայության համար: Ժողովն արժևորեց համաժողովրդական շարժման արդյունքում տեղի ունեցած վերազարթոնքը՝ համոզումով, որ Հայոց պետականության վերականգնման 100-ամյակին ընդառաջ այն իրապես կիմաստավորվի և կունենանք նոր սկիզբ, արդար և հզոր Հայաստան», - ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 2126

Մեկնաբանություններ